տուն Արցախ Հայաստանը կրակի հետ է խաղում. Էրդողանը սպառնում է

Հայաստանը կրակի հետ է խաղում. Էրդողանը սպառնում է

115
0

erdogan1

«Հայաստանը կրակի հետ է խաղում: Թուրքիայում ապրում է մոտ 100 հազար հայ: Նրանցից մոտ 50 հազարը Թուրքիայի քաղաքացիներ չեն: Մենք լավ ենք վերաբերվում նաև նրանց, ովքեր իրավունք չունեն այստեղ ապրել: Մենք ցուցադրել ենք մեր բարի մտադրությունները»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններն Արցախյան հակամարտության վերաբերյալ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Էրդողանը նշել է, թե Ռուսաստանը ներկա իրավիճակում չի կարող բացահայատ աջակցել Հայաստանին, քանի որ փոխշահավետ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ:

«Չնայած նրանք ասում են, որ Ադրբեջանի ազատագրած հողերը որևէ կարևորություն չունեն` Հայաստանն ահաբեկված է: Տարածքների, զինվորների քանակի և այլ հնարավորությունների տեսանկյունից Հայաստանը չի կարելի համեմատել Ադրբեջանի հետ: Ադրբեջանը նման չէ շրջակա երկրներին` ո՛չ Վրաստանին, ո՛չ Ուկրաինային: Ռուսաստանը չկարողացավ հասնել իր ուզածին Ուկրաինայում: Նրանք իրենց ուզածին հասան միայն Ղրիմում, քանի որ Ղրիմի թաթարները փոքրաթիվ են: Ռուսաստանն իրեն սխալ է պահում»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ մինչ Էրդողանը խոսում է Ադրբեջանի կողմից հողեր գրավելու մասին, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ հայկական զինված ուժերն արդեն հետ են վերադարձրել նախկինում զիջած դիրքերը: Այդ տեղեկությունները չեն հերքվել: