«Երկու պետությունների առաջնորդները շփվում են բավական շատ։ Մարտին Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր: Մի քանի շաբաթ առաջ պաշտոնական այցով Երևան էր ժամանել գործադիր մարմնի ղեկավար Մեդվեդևը։ Պարբերաբար շփվում են մեր նախարարները, ԱԺ ղեկավարները, այնպես որ, իմ այցը մեր սերտ գործընկերային հարաբերությունների շրջանակներում է»,- այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը չունի եւ չի կարող ունենալ ռազմական լուծում, նշեց Լավրովը. «Մենք համարում ենք՝ պետք է լիարժեքորեն պահպանվի 1894-95 թթ.. զինադադարի մասին պայմանագիրը։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Կրեմլի եւ ռուսական դիվանագիտության իրենց աղբյուրներին, այս օրերին ընթացքում գրեցին՝ Հայաստանն ու Ադբեջանը մերժում են Կազանի փաստաթուղը, Լավրովն ասաց՝ Հայաստանը չի մերժում Կազանի փաստաթուղթը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարն էլ հավելեց, որ Հայաստանը չի, որ մերժում է Կազանի փաստաթուղթը, մերժողն Ադբեջանն է: