տուն Լուրեր Հայաստանը հրաշալի էր կազմակերպել Եվրո-2019-ը. Պորտուգալիայի մարզիչ

Հայաստանը հրաշալի էր կազմակերպել Եվրո-2019-ը. Պորտուգալիայի մարզիչ

106
0

Պորտուգալիայի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆելիպե Ռամոսի կարծիքով Իսպանիան արժանիորեն դարձավ Եվրոպայի այդ տարիքային խմբի չեմպիոն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռամոսը շնորհավորեց հակառակորդ թիմին հաղթանակի կապակցությամբ:  Հաղորդում է armenpress.am-ը։

«Բավականին լավ խաղ ստացվեց և Իսպանիան արժանիորեն հաղթեց Եվրոպայի մինչ 19 տարեկանների առաջնության եզրափակչում»,- ասաց նա:

Ռամոսի խոսքով՝ Իսպանիայի գրոհներն ավելի արդյունավետ ստացվեց և նրանք կարողացան երկու գոլ խփել:

«Հրաշալի մրցաշար անցկացվեց Երևանում»,- եզրափակեց նա:

Երևանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակչում Իսպանիան Տարոսի դուբլի շնորհիվ հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային և դարձավ գավաթակիր՝ այդ տիտղոսը նվաճելով ռեկորդային՝ 8-րդ անգամ: