Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո, որն ընթացել է Մյունխենի համաժողովի շրջանակներում, Միսնկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել Twitter-ի իր էջում:
Նա նշել է, որ Նալբանդյանը հայտնել է Հայաստանի հավատարմությունը նվազեցնելու լարվածությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: «Մենք ողջունում ենք նրա հավատարմությունը լարվածության թուլացմանը», — ասել է Ուորլիքը: