տուն Լուրեր Հայաստանը համաձայնել է, որպեսզի Պերմյակովին դատի ռուսական դատարանը, բայց Գյումրիում. Interfax

Հայաստանը համաձայնել է, որպեսզի Պերմյակովին դատի ռուսական դատարանը, բայց Գյումրիում. Interfax

75
0

sona-silver1

Վալերի Պերմյակովի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա Գյումրիում ռուսական բազայի զինվորական դատարանում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրին։

«Կողմերը վերջնական համաձայնության են եկել, որ Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց գործը տեղի կունենա Գյումրիում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորական դատարանում», — ասել է աղբյուրը։ Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է ռազմական բազայի կարգավիճակի վերբերյալ համաձայնագրի հիման վրա:

Բացի այդ, համաձայնեցվում է համատեղ մեղադրական եզրակացության ներկայացման հնարավորությունը ` համաձայն Ռուսաստանի քրեական օրենսդրությանը: «Դատարանը նաև քննելու է ռուսական զինվորական դատախազության կողմից ներկայացված մեղադրանքը, որը վերաբերում է զինված դասալքության փաստին», — ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Ավետիսյանների 7  հոգանոց ընտանիքը գնդակահարելու մեջ: