տուն Լուրեր Հայաստանը և Ուկրաինան շահագրգռված են հարաբերությունների զարգացմամբ. դեսպան

Հայաստանը և Ուկրաինան շահագրգռված են հարաբերությունների զարգացմամբ. դեսպան

91
0

Untitled-226

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է , որ հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ չնայած ապրանքաշրջանառության ծավալների որոշակի անկմանը։

Նրա խոսքով՝ 2014թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 210 մլն ԱՄՆ դոլար, ինչը 13 մլն ԱՄՆ դոլարով քիչ է անցյալ տարվա համեմատ։ Այս հանգամանքը դեսպանը կապել է համաշխարհային ճգնաժամի հետ։

Դիվանագետը նշել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին  անդամակցելն ու Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացումը չպետք է խոչընդոտ հանդիսանան երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

«Հարաբերությունները զարգանում են։ Դրան խորացումը փոխշահավետ է երկու կողմերի համար էլ։ Մենք պլանավորում ենք այս տարի տնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի նիստ հրավիրել: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու եւ Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման  կոնտեքստում անհրաժեշտ է կարգավորել  իրավական դաշտը, որպեսզի ապրանքաշրջանառությունը չպակասի»,- եզրափակել է Կուխտան: