Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ:
Արտգործնախարարները անդրադարձել են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների մի շարք օրակարգային հարցերին, քննարկել առաջիկա բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակացույցը, արծարծել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների պաշտպանության, այդ ուղղությամբ համատեղ նախաձեռնություններով հանդես գալու շուրջ:
Բանակցությունների օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։