Հայտնի են «Եվրատեսիլ-2018» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի մասնակիցները, որոնց թվում է Հայաստանը ներկայացնող պատվիրակը:
Մայիսի 8-ին Պորտուգալիայում կայանալիք առաջին կիսաեզրափակչում Հայաստանի մրցակիցներն են լինելու` Ադրբեջանը, Բելառուսը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Կիպրոսը, Իսրայելը և 11 այլ երկրներ:
Վրաստանն ու Ռուսաստանը հայտնվել են մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 10-ին:
«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչը նախատեսված է մայիսի 12-ին: