տուն Լուրեր Հայաստանը չի կարող դուրս գալ այս սահմանադրական փոփոխությունների բեռի տակից. Արամ Մանուկյան

Հայաստանը չի կարող դուրս գալ այս սահմանադրական փոփոխությունների բեռի տակից. Արամ Մանուկյան

119
0

sahmanadrutyun000

ԱԺ «Հայ Ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների` խորհրդարանում ընթացած քննարկումներին, ասաց, որ պատգամավորներից շատերը չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը՝ ընդգծելով հատկապես ՀՀԿ-ականներին:

«Այնքան էլ կարևոր չէ հիմա, թե ով կընտրվի երկրի ղեկավար, այնքան էլ կարևոր չէ, որ հանրապետականը ուզում է վերընտրվել, այնքան էլ կարևոր չէ այս ամբողջ քծնանքը, ամբողջ տակնահան քաղաքականությունը, պաթետիկ ելույթները, որ ունենում են, այլ ինձ համար խիստ մտահոգիչ է, որ Հայաստանն ուղղակիորեն չի կարող դուրս գալ այս փոփոխությունների բեռի տակից: Ես «փոփոխություն» շատ համեստ եմ ասում, որովհետև սրանք փոփոխություններ չեն: Սա ամբողջապես նոր կոնցեպցիա է` խստագույնս տարբերվող հնից: Եթե սա իրականացվի՝ դա կարող է տևել 10 տարի:  100-ավոր օրենքներ են պետք, որ այս Սահմանադրությունը դառնա իրականություն»:

Այս փոփոխությունը Արամ Մանուկյանը համեմատում է շախմատ խաղալու հետ. ոչ թե շարունակելու ենք խաղալ, այլ ամբողջը քանդելու ենք և նոր շարենք:

«Հայաստնանն այսօր չունի այն մարդկային, ֆինանսական ռեսուրսները, այն կայունությունը, լեգիտիմությունը, որ այսքան տակնուվրա արված փոփոխությունները կարողանա մարսել»,- ասաց նա և պարզաբանեց.

Ընտրական համարակրգը ենթարկվում է հետևյալ փոփոխություննների.

  • նախագահական ընտրությունները` ժողովրդավարության համակարգի  կարևորագույն գործիքը. այս համակարգը հանվելու է:
  • խորհրդարանական ընտրությունները աշխարհի նոր զարգացած երկրներում լինում են, որքան հնարավոր է, կարճ ժամանակով: Հիմա դարձնում են 5 տարին մեկ: Այսքան երկար ժամանակով ընտրված պատգամավորները «դինջի» նման են աշխատում: Իսկ կարճ ժամանակով ընտրվածները ստիպված են լինում լավ աշխատել, որպեսզի հաջորդին էլ ընտրվի:

«Իմաստն այն է, որ ընտրությունները, որ ժողովրդի մասնակցության հիմնական բաղադրիչն են, որպես այդպիսին վերանան: Այդ թեթև ուղեղները, քանի հոգի արդեն երեկ հայտարարել են: Այս ձևի կիքսեր, որ իրենք են անում… չեն էլ հասկանում, որ իրենց ներքին խոհանոցում խոսվածը չպետք է բերել-հայտարարել: Իրենք երեկ ասել են «Մեզ ընտրություններ պետք չեն, Հայաստանին նախագահական ընտրություններ պետք չեն»: Սա նշանակում է, որ 2000 տարվա ընթացքում մարդկության ստեղծած երկրի կառավարումը իրենք ուզում են ստեղծել առանց ժողովրդի: Կրթական համակարգն է քանդվում, իսկ պետության մեջ ամենադժվար փոփոխվող համակարգը պետք է լինի կրթական համակարգը: Դրա վրա փորձարկումներ անել չի կարելի: Մեր վերջին տարիների ցանկացած փորձարկում մնացել է դպրոցին»,- ասաց պատգամավորը:

Ըստ Մանուկյանի` քանդվում է նաև մարդու իրավունքների համակարգը, խորհրդարան-կառավարություն համակարգը, նախագահի ինստիտուտը: Նախագահը դառնում է մեկն, ով այլ երկրների նախագահների համեմատ դառնում է թույլ: Եվ, ամենակարևորն, ըստ Մանուկյանի, պատերազմական իրավիճակի փաստարկն է, որում գտնվում է մեր երկիրը:

«Պատերազմական իրավիճակը խիստ օպերատիվ, խիստ ուղղահայաց գործադիր իշխանության կարիք ունի: Բանակի այս դեպքերը, զենքի առևտուրը, միջազգային կազմակերպությունների հետ գաղտնի բանակցությունները, պառլամենտարիզմը չի «ձգի»,- ասում է նա և շարունակում,- մեր երկիրը, եթե մի քիչ էլ այսպես շարունակի, կունենա մարդկային ռեսուրսների սահմանային գծին հասնելու վտանգ: Այն երկրները , որոնք հասնում են կրիտիկական սահմանին, դադարում են վերարտադրվել, դադարում են հարկ մուծել, դրա արդյունքում քայքայվում է կենսաթոշակային համակարգը, կրթական համակարգը, ինչը բերում է այլ ոլորտների քայքայման: Մենք այսօր այդ վտանգի տակ ենք: Այսպես դժվարանում է գիտություն և մշակույթ սպասարկելը: Մեր իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է լիներ արտագաղթի կանգնեցումը: Ես մոռանում եմ մնացած բոլոր խնդիրները: Ցանկացած ուժ պետք է ռազմավարություն մշակեր արտագաղթը կանխելու համար: Սա քյալագյոզություն է, որն իրենք կապում են մեր ժողովրդի գլխին: Հայաստանի չորս մարզերում 6 տարվա ընթացքում աշակերտների թիվը 3-4 անգամ պակասել է»,- նկատեց նա:

Արամ Մանուկյանի պնդմամբ` ընդդիմադիր ուժերը ոչինչ չեն շահում նշված խնդիրների մասին բարձրաձայնելով:

«Բայց ես «SOS» եմ բարձրացնում Հայաստանի Հանրապետության համար»,- եզրափակեց նա: