Աշխարհում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները Հայկական լեռնաշխարհին չի սպառնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց պատմաբան Գուրգեն Կարապետյանը:
Կլիմայի գլոբալ փոփոխություն է սպառնում է աշխարհին, ներկայացրեց պատմաբանը: Մինչդեռ Հայկական լեռնաշխարհը հնուց համարվում է կլիմայի կայունության գոտի, փաստում է պատմաբան Գուրգեն Կարապետյանը:
Հայաստանի վրա ոչ թե չեն ազդելու, այլ այդպիսի խիստ կերպով չի անդրադառնալու երկրագնդի վրայի գլոբալ փոփոխությունները մանրամասնեց պատմաբանը: «Կլիմայական փոփոխությունների քարտեզը ուսումնասիրելով կարող ենք վստահորեն ասել, որ այն համապատասխանում է պատմական զարգացումների քարտեզի հետ»:
Կլիմայի փոփոխությունները ուսումնասիրելով պատմաբանը հանգել է մի փաստի, որ կլիմայական գլոբալ փոփոխությունները հիմնականում տեղի է ունենում բևեռների ու հասարակածների գոտիներում: Բայց կա մի տարածք, որը չի ենթարկվում կլիմայական փոփոխություններին ու մշտապես մնում է խոնավ բարեխառն կլիմայական գոտի: Դա Փոքր Ասիա թերակղզին է կապված Հայակական լեռնաշխարհի հետ: Հայկական լեռնաշղթան էլ մեզ տալիս է գլոբալ փոփոխությունների ժամանակ մեծ ազդեցություն չկրելու հնարավորություն, իր ուսումնասիրությունները ներկայացրեց պատմաբանը:
Պաղեստինը և դրա հարակից տարածքներից է միշտ սկսվում կլիմայական փոփոխությունները: Այստեղից է առաջ եկել կլիմայական փոփոխությունները, ապա տարածվել աշխարհով մեկ, այնպես որ կարող ենք Պաղեստինի տարածքը վերահսկելով իմանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենալու հետագայում երկրագնդի վրա մանրամասնեց Գուրգեն Կարապետյանը: