տուն Լուրեր Հայաստանը բնապահպանական հաշվետվողականության մեխանիզմների մասով առաջատար երկրների շարքում

Հայաստանը բնապահպանական հաշվետվողականության մեխանիզմների մասով առաջատար երկրների շարքում

80
0

unnamed (1) 

 Հայաստանը, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ  ազգային վիճակագրության ծառայության, 2010 թվականի նոյեմբերից մասնակցում է «Եվրոպական հարևանություն և համագործակցության գործիք–Բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգ» ծրագրին, որի հիմնական նպատակը Եվրամիության  հարևանության գործընկեր երկրներին բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի (ԲՄՏՀ) 7 սկզբունքներին համապատասխան շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ իրենց սեփական ազգային տեղեկատվական համակարգի ձևավորման և ընդլայնման համար օժանդակություն ցուցաբերելն ու շրջակա միջավայրի վիճակի գնահատման արդյունքներով Համաեվրոպական Զեկույցներ պատրաստելն է:

ԲՄՏՀ հիմնական սկզբունքներից են նաև բնապահպանական մոնիթորինգի միասնական ցուցանիշների կիրառումը, տեղեկատվության համադրելիության և երկրների հաշվետվողականության ապահովումը: Նպատակային այս 4-ամյա ծրագիրն իրականացվել է  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի /ԵՏՀ/ Շրջակա միջավայրի մոնիթորինգի և գնահատման, բնապահպանության և վիճակագրության աշխատանքային խմբերի հետ համատեղ: Ծրագրի ավարտից հետո, տեղեկատվության տրամադրման և հաշվետվողականության նոր հայեցակարգի համաձայն՝ մոնիթորինգի ընտրված 67 ցուցանիշների համացանկի կիրառմամբ կատարվել է հաշվետու բոլոր մասնակից երկրների հաշվետվողականության արդյունքների ամփոփում և բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման առաջընթացի գնահատում:

 

Գնահատման արդյունքների համաձայն` բնապահպանական հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման և էլեկտրոնային հաշվետվողականության ամբողջական ներդրման մասով առաջատար երկրներն են. Շվեդիան` 96%, Հայաստանը` 91% և Ռուսաստանի Դաշնությունը` 89% (ԱՄՆ` 61%, Թուրքիա` 54% , Ադրբեջան`57%, Վրաստան 27%, Դանիա`11%, Գերմանիա` 7%, և այլն):