տուն Լուրեր «Հայաստանը աբսուրդների երկիր է դարձել». Արամ Կարապետյան

«Հայաստանը աբսուրդների երկիր է դարձել». Արամ Կարապետյան

89
0

Aram Karapetyan
«Օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի եռյակի առաջարկած 12 կետերը վերանայելու ուշացած անդրադարձը կարծես թե փորձ էր այդ քաղաքական ուժերի շուրջ խոսակցություններն ակտիվացնելու»,- Araratnews.am-ի հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Նրա խոսքով, նախագահի անդրադարձն իր մեջ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի շուրջ խոսակցությունները շեղելու տարրեր էր պարունակում. «Հայաստանում տնտեսական վիճակը գնալով վատթարանում է , դրան գումարվում է արցախյան հարցի կարգավորման խնդիրն ու այլ խնդիրներ, բայց լրատվամիջոցներում ավելի շատ գրվում է եռյակի, նրա գործողությունների, ինչ-որ հանիպումների, քան՝ Հայատանի ռեալ իրավիճակի մասին»,- ասաց Արամ Կարապետյանը:
Արամ Կարապետյանը հրաժարվեց որևէ գնահատական տալ Եռյակի գործողություններին, փոխարենը հորդորեց սպասել հետագա «զարգացումներին». «Այսօր բոլորը եռյակին մեկնաբանում են, բացի եռյակից: Հայաստանը աբսուրդների երկիր է դարձել»,- եզրափակեց մեր զրուցակիցը: