տուն Քաղաքական Միջազգային Հայաստանը 4 տեղով բարելավել է դիրքերը Doing Business վարկանշային աղյուսակում

Հայաստանը 4 տեղով բարելավել է դիրքերը Doing Business վարկանշային աղյուսակում

111
0

UDA32q14145493067709_b

Հայաստանը 4 տեղով բարձրացել է բիզնես վարելու՝ Doing Business վարկանշային աղյուսակում, որը ներկայացվում է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից։

Հայաստանի միավորների քանակն աճել է 1.29-ով՝ հասնելով 70.60-ի։

Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցնում ընկերությունների գրանցման հեշտությամբ, 7-րդը՝ սեփականության գրանցման հնարավորությամբ։ Հայաստանը 6 տեղով նահանջ է ապրել վարկերի ստացման առումով՝ զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը։ Ամենավատ ցուցանիշն արձանագրվել է էլեկտրական ցանցերին միանալու հնարավորությամբ՝ 132-րդ հորիզոնական։

Վարկանշային աղյուսակում 189 երկրներից առաջին տասնյակում են Սինգապուրը, նոր Զելանդիան, Հոնգկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Ավստրալիան։

Մեր հարևաններից Ադրբեջանը 80-րդն է, Թուրքիան՝ 55-րդը, Վրաստանը՝ 15-րդը, Իրանը՝ 130-րդը։ Մաքսային միությունում Հայաստանի ապագա «թիմակիցներից» Ռուսաստանը 62-րդն է, Բելառուսը՝ 57-րդը, Ղազախստանը՝ 77-րդը։