տուն Լուրեր Հայաստանը 2040-ին ջրի պակաս կունենա

Հայաստանը 2040-ին ջրի պակաս կունենա

68
0

jurՀայաստանը մտել է այն 33 երկրի ցուցակի մեջ, որոնք մոտ 2040 թվին ջրի պակաս կունենան: Այդ մասին են վկայում Համաշխարհային բնական ռեսուրսների ինստիտուտի  հետազոտությունները (World Resource Institute):

Հետազոտության համաձայն, հաջորդ մի քանի տասնյակ տարվա ընթացքում ամբողջ աշխարհով մեկ ջրի պահանջը կմեծանա՝ կապված երկրագնդի բնակչության արագ աճի հետ: Իսկ կլիմայի փոփոխման հետեւանքով շատ չորային տարածքներ ավելի չորային կդառնան, թաց շրջաններն էլ՝ ավելի թաց:

Հայաստանը 22-րդ տեղում է՝ 4.6 ցուցանիշով այն դեպքում, երբ ջրի պակասի տեսանկյունից 5 ցուցանիշն ամենավտանգավորն է:

Հարեւան երկրներից այդ ցուցակում են նաեւ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան:

Ամենամեծ վտանգը սպառնում է Բահրեյնին, Քուվեյթին, Կատարին, Սան-Մարինոյին, Սինգապուրին, ԱՄԷ-ին, Իսրայելին, Սաուդյան Արաբիային: