ՀՀ Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին որոշումը:
Որոշմանը կողմ քվեարկեց 78 պատգամավոր, դեմ էր 20-ը, իսկ 12 պատգամավոր ձեռնպահ մնաց:
Նշենք, որ վարկային ծրագիրը ներկայացնում է շարունակական ծրագիր քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում, ինչին միտված է եղել դեռևս 2011 թվականին ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված բազմատրանշ ֆինանսական գործիքի տրամադրումը, որին հաջորդել է Կառավարության շարունակական հայտավորումը հերթական վարկային ռեսուրսը ներգրավելու քաղաքային կայուն զարգացման ծրագրի նպատակով: Վարկային ծրագիրը նախատեսում է իրականացվել մինչև 2020 թվականը, վարկի մարման ժամկետը 22 տարի է, արտոնյալ ժամկետը` 15 տարի, տոկոսադրույքը լողացող վեցամյսա ԱՄՆ դոլարին համարժեք, ինչպես նաև վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին: