«The Washington Post» ամերիկյան պարբերականը հոդված է հրապարակել՝ նվիրված աշխարհի երեք երկրների, որտեղ 2018 թվականին հաղթել է ժողովրդավարությունը։
«Նոր ժողովրդավարների» թվում պարբերականն ավելացրել է նաեւ Հայաստանին, որտեղ ապրիլ-մարտ ամիսներին տեղի ունեցավ «թավշյա հեղափոխությունը»։
«Երբ նախագահ Սերժ Սարգսյանը կազմակերպեց իշխանության զավթումը՝ փոխելով Սահմանադրությունն ու դառնալով վարչապետ, քաղաքական ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանն, օգտվեց ժողովրդի դժգոհությունից, որպեսզի կտրուկ փոխի իր երկրի զարգացման վեկտորը»,- գրել է հոդվածի հեղինակ Ֆրիդա Գիտիսը՝ պատմելով հայկական հեղափոխության մասին։
Նա նշել է, որ հետհեղափոխական շրջանի կարեւոր իրադարձությունը եղել է այս տարվա դեկտեմբերի սկզբին կայացած ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որում հաղթանակ տարվա Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը։
Հոդվածում անդրադարձ է կատարվել նաեւ մարտ ամսին Եթովպիայում տեղի ունեցած իշխանափոխությանը եւ Պերուում նոր նախագահի ընտրությանը։