Հրապարակվել է համաշխարհային բանկի DOING BUSINESS ամենամյա «Գործարարություն 2017» զեկույցը , թե որքանով է տվյալ երկիրը հարմար բիզնեսի համար։
Հայաստանը 2016 թվականին զբաղեցրած 43-րդից բարձրացել է 38-րդ հորիզոնական 190 տնտեսությունների շարքում։ Մեր երկիրը առաջընթաց է գրանցել հատկապես վարկերի հասանելիության ոլորտում՝ 42-ից բարձրանալով 20-րդ հորիզոնականը։
Տարածաշրջանում մեր հարեւան երկրներից Վրաստանը եւս դասվում է բիզնեսի համար նպաստավոր երկրների շարքին։ Այն 23-րդ հորիզոնականից բարձրացել է 16-րդ, ինչը չն կարելի ասել Ադրբեջանի համար, որը 61-ից իջել է 65-րդ հորիզոնական։