տուն Հասարակություն Իրավական Հայաստան վերադառնալը զոհաբերություն մի՛ համարեք․ պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

Հայաստան վերադառնալը զոհաբերություն մի՛ համարեք․ պատգամավորը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

108
0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչը կարող է նրան բերել Հայաստան:

«Ես վերադառնալու եմ Գերմանիա, որովհետև ունեմ աշխատանքային պայմանագրեր ու պարտավոր եմ պատշաճ կատարել իմ աշխատանքային պարտավորությունները: Բայց բոլոր այն դեպքերում, երբ կտեսնեմ՝ կկարողանամ իմ մասնագիտական գիտելիքներով ու փորձառություններով օգտակար լինել իմ երկրին, կվերադառնամ»,- ասաց Հովհաննիսյանը:

«Պարո՛ն Հովհաննիսյան, Հայաստան վերադառնալը զոհաբերություն մի՛ համարեք»,- խորհուրդ տվեց Գրիգորյանը:

ՍԴ դատավորի թեկնածուն արձագանքեց, որ հեշտ չէ՝ վերցնել ու եզրափակել կյանքը ու փորձել զրոյից նոր կյանք սկսել՝ պնդելով, որ իր ձևակերպումը սխալ է ընկալվել։