ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին մարտի 1ին կայցելի Հայաստան: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ֆեդերիկա Մոգերինիին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Մարտի 1ին կկայանան Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ բարձր ներկայացուցչի բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: