Փետրվարի 8-9-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Երևանում Շվեդիայի արտգործնախարարին կընդունի Սերժ Սարգսյանը: Փետրվարի 9-ին կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:
Շվեդիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ: Նախատեսված են շրջայց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղկեպսակի զետեղման արարողություն:
Նույն օրը Մարգոտ Վալստրյոմը կայցելի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: