տուն Լուրեր Հայաստան կայցելի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը

Հայաստան կայցելի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը

61
0

g_image (1)
Ս.թ. հունվարի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Մոհամադ Ջավադ Զարիֆին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախատեսված է Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հունվարի 27-ին տեղի կունենան Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
***
Տեխնիկական մանրամասներ՝ հավատարմագրվող լրագրողների համար
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը տեղի կունենա ս.թ. հունվարի 27-ին, ժամը՝ 10:00:
Հանդիպումից հետո՝ ժամը 11:15-ին, տեղի կունենա համատեղ մամլո ասուլիս (լեզուն` հայերեն և պարսկերեն` համաժամանակյա թարգմանությամբ):
Լրագրողները, օպերատորներն ու լուսանկարիչները հրավիրվում են՝ հավատարմագրվելու ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունում մինչև հունվարի 27-ը, ժ. 09:00:
Խնդրում ենք հավատարմագրումը կատարել հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով` [email protected]՝ նշելով լրագրողի, օպերատորի և լուսանկարչի անուններն ու լրատվամիջոցը, ինչպես նաև՝ հավատարմագրման միջոցառումը (հանդիպման տեսա- լուսանկարահանում և/կամ ասուլիսի մասնակցություն):
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն