Ռուսական НТВ հեռուստաընկերության «Գնանք ուտենք» հաղորդաշարի հեղինակ Ջոն Ուորենը մեկնել է Հայաստան, որտեղ գլուխն է կորցրել հայ աղջիկների գեղեցկությունից, հայկական մշակույթից, լեռնային օդից ու ազգային խոհանոցից:
Նա Հայաստանի մայրաքաղաքը հրաշք է անվանում՝ նշելով, որ այստեղ տղամարդիկ այնքան առատաձեռն են, որ ծաղիկները նվիրում են, ոչ թե վաճառում, միայն այստեղ է, որ կանայք այնքան գեղեցիկ են ու այնպես են երգում, որ չես կարող չհուզվել:
Հեղինակի համոզմամբ՝ այստեղ ջուրն ամենամաքուրն է, իսկ ուտելիքը՝ ամենահամեղը: Նա հիշեցնում է, որ Հայաստանում ամենաջերմ արևն է, իսկ Երևանի վարդագույն տուֆից կառուցված շինությունների պատճառով է, որ երևանցիներն իրենց կոչում են «վարդագույն քաղաքի բնակիչներ»:
Ջոն Ուորենը եղել է Սևանում, Դիլիջանում, որտեղ հայկական ավանդական ուտեստներից սպաս է կերել, ամառային տոլման «աստվածային» համարել ու հիացել հայկական խորովածի համով:
Հեղինակը ներկայացրել է նաև Տառերի պուրակը, խոսել հայկական այբուբենի անկրկնելիության մասին, ապա բարձրացել է Արագած ու եղել Ամբերդում՝ դառնալով«լեռների արքա»:
Շարունակությունն՝ այստեղ: