Հունվարի 23-ին հայ-ադրբեջանական սահմանագծում իրավիճակի սրման պատճառով հայկական կողմն ունեցել էր մեկ վիրավոր: Թշնամու գնդակից վիրավորված զինծառայող Հովհաննես Ավանեսյանի առողջական վիճակը պարզելու համար Araratnews.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
«Ինչպես գիտեք վիճակը ծանր կայուն էր և շարունակում է այդպիսին մնալ: Այս պահին վիճակը կարող եմ բնութագրել կայուն ծանրˋ դրական դինամիկայով»,-մեր հետ զրույցում նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմից երկու զինծառայող է զոհվել: