«Շարժվում էի լեռան ստորոտի խրամատներում գտնվող հայ զինվորների ուղղությամբ, երբ ստացա հարցիս պատասխանը: Լեռը հանկարծակի դղրդաց կրակոցների և գնդացիրի ձայներից: Մուգ թանաքագույն ամպերը հառնեցին դեպի երկինք: Ոչ խորը անցքը դարձավ կրակոցներից իմ միակ պատսպարվելու վայրը: Հիշում եմ, որ պառկած մտածեցի, որ այս վայրը չափազանց գեղեցիկ է պատերազմի թատերաբեմ լինելու համար և, իհարկե, գեղեցիկ վայր է մահանալու համար: Այդ պահին նայեցի դեպի վեր և տեսա հայ զինվորի, որը ձեռքի նշաններով ինձ հորդորում էր իր մոտ վազել: Նրա խրամատն ինձանից ընդամենը 80 մ հեռավորության վրա էր, սակայն այդ ժամանակահատվածը անվերջություն թվաց: Բեկորային վնասվածքներ ստացա գլխիս և մեջքիս ստորին հատվածու: Սիրտս ուժգին բաբախում էր, ադրենալինը բարձրանում էր մարմնովս, և ես զգացի վերածնման էյֆորիայի հենց այս տեսակը, որն անցնում է, երբ հաջողվում է մահից փախչել»,- եզրափակում է լուսանկարիչը:
տուն Քաղաքական Միջազգային «Հայ զինվորը նշաններով ինձ իր մոտ էր կանչում». ռազմական լուսանկարչի օրագիրը
«Հայ զինվորը նշաններով ինձ իր մոտ էր կանչում». ռազմական լուսանկարչի օրագիրը
Ռազմական լուսանկարիչ Ջեք Փիքոնեն տարբեր երկրների ռազմական թատերաբեմերում է եղել, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում: Հենց ղարաբաղյան պատերազմն է եղել պատերազմում աշխատանքի նրա առաջին փորձը:
Al Jazeera Magazine-ում հրապարակած իր օրագրում լուսանկարիչը նշում է, որ շատերը կարծում են, որ այսպիսի աշխատանք ընտրում են ադրենալինի համար, սակայն ինքն անձամբ է ընտրել այս աշխատանքը մի շարք պատճառներով: Դրանցից մեկն էլ ավստրալական թերթում տաղտկալի,անհետաքրքիր աշխատանքն է եղել:«Ժամանեցի Ղաաբաղ 1992 թվականին, երբ 30 տարեկան էի և պատրաստ էի պատասխանել այն հարցին, որ իմ մեջ տարիներ շարունակ հասունանում էր. կարո՞ղ եմ արդյոք կորցնել գլուխս բառիս իրական և փոխաբերական իմաստով` լուսանկարելով պատերազմող զինվորների հրաձգությունը»,- նշում է Փիքոնեն: