տուն Լուրեր Հայ ժողովրդի խելքն իրանը չի սպարապետ մորթելու համար. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

Հայ ժողովրդի խելքն իրանը չի սպարապետ մորթելու համար. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

136
0

manvel

«Հայ ժողովուրդը տասնյակ սպարապետներ է կորցրել, հայ ժողովրդի խելքը իրանը չի սպարապետ մորթելու համար, բայց հետո հայ ժողովուրդը հազարավոր սպարապետներ ա ծնում: Գրետա մայրիկը մեծ մայրիկ ա, լիքը տենց մեծ մայրեր ունենք»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում մեզ հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Մանվել Գրիգորյանը:

Մեր հարցին՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտված համարո՞ւմ է, Մանվել Գրիգորյանն ասաց. «Բնությունը միշտ էլ իր գաղտնիություններն ունենում է, գործ անողներին գտան, բայց զակազչիկները ով էին, ինչ էին մնաց օդի մեջ»:

Նշենք, որ այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: «Եռաբլուր» պանթեոն Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մանրամասները՝ տեսանյութում: