Բոլոնիան համակարգին միացած երկրներն ամեն տարի հրապարակում են ազգային զեկույց: Վերջին նման զեկույցը հրապարակվել է այս տարի: Հայաստանի զեկույցը ցույց է տվել, որ հայ ուսանողներն ավելի տեղեկացված են Բոլոնյան համակարգից:
«Մեզանում Բոլոնյան համակարգի մասին տեղեկացվածությունն ավելի մեծ է: Սա հավանաբար նրանից է, որ եվրոպական երկրներում այլ համակարգ չի էլ եղել, իսկ մեզանում սա նորություն է, որն ընկալվում է ոչ թե որպես նորմ, այլ բարեփոխում, ուստի համակարգի նկատմամբ հետաքրքրության մեծացում է նկատվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում Աշոտյանն անդրադարձավ նաև 12-ամյա կրթությանը: Նրա խոսքովˋ 12-ամյա կրթությունը մի շարք առավելություններ ունի, որոնք չուներ 10-ամյա կրթությունը:
«Այսօր արտերկրում սովորելու հնարավորություն ստանալը շատ հեշտ է: Երբ 15 տարի առաջ ինչ-որ մեկը գնում էր դուրս սովորելու, բակում բոլորը նրան մատով էին ցույց տալիս, իսկ հիմա այդ հնարավորությունն ունեն ոչ միայն ուսանողները, այլև աշակերտները: Նույն 12-ամյա կրթության ատեստատը թույլ է տալիս եվրոպական կրթական մի շարք հաստատություններ ընդունվել բակալավրիատի ծրագրով, իսկ 10-ամյան թույլ չէր տալիս»,-եզրափակեց Աշոտյանը:
Լուսանկարըˋ PanARMNEIAN-ի: