տուն Լուրեր Հայ տնտեսվարողները տուժել են ռուբլով գործարք կատարելու պատճառով

Հայ տնտեսվարողները տուժել են ռուբլով գործարք կատարելու պատճառով

77
0

52
Ռուսական որոշ ընկերություններ ըստ պատշաճի չեն վճարել Հայաստանից արտահանվող ապրանքների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանի ազգային սպառողների ակադեմիայի» փոխնախագահ և մոնիթորինգային բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը:
«Հայաստանյան շատ ընկերություններ մոտ ութ ամիս շարունակ պաղպաղակ են արտահանել Ռուսաստան, որի դիմաց ռուսական ընկերությունները նախատեսված գումարը չեն վճարել»,- նկատեց բանախոսը:
Հանդիպման հաջորդ բանախոս, «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը նկատեց, որ այստեղ իր հերթին մեղավոր է նաև հայ արտահանողը. «Մեր տնտեսվարողները պետք է ռուբլիով չընկնքեին պայմանագիրը: Սա մի շարք բարդությունների առաջ է կանգնեցնում, ուստի եկեք ընդունենք, որ այստեղ համ մեր մեղքը կա, համ՝ նրանց: Մյուս կողմից էլ արդարության համար պետք է ասեմ, որ եթե մեր մենք լինեին ռուսական կողմի փոխարեն մենք ևս նման կերպ կվարվեինք, ինչը, կարծում եմ, սխալ չէր լինի: Իսկ հետագայում նման միջադեպերից խուսափելու համար լավ կլինի, որպեսզի մեր տնտեսվարողները ռուբլով պայմանագիր չկնքեն»,- նկատեց բանախոսը:
Խոսելով հանրապետությունում սպասվող մոտ ապագա թանկացումներից` երկու բանախոսներն էլ շեշտեցին, որ սրանց էապես նպաստում է հասարակության անտարբերությունը. «Եթե մենք շարունակենք լռել, ապա դրանով իշխանություններին նոր թանկացումների տեղիք կտանք, և մոտ ապագայում իշխանությունը կսկսի խոսել էլեկտրաէներգիայի թանկացման մասին»,-նման կանխատեսումով հանդիպումն ավարտեց Ռ. Հայթյանը