տուն Լուրեր Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ

114
0

joxov

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ավարտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին օրինագծի փակ քննարկումը։

Լրագրողների հետ զրույցում նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ քննարկման ժամանակ որոշում է կայացվել, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլինեն խորհրդարանական լսումներ, որից հետո էլ նա ԱԺ կրկին նախագիծ կներկայացնի։

«Ես մեր ազգային շահը սպասարկելու տեսանկյունից եմ ներկայացրել այս օրինագիծը և վստահ եմ, որ շատ արդիական է»,- ասաց Փոստանջյանը։ Պատգամավորի համոզմամբ՝ իր ներկայացրած նախագծին դեմ են, քանզի չկա քաղաքական որոշում, թե Ապրիլի 24-ից հետո ո՞րն է լինելու ՀՀ հետագա քայլերը։ Նա գտնում է, որ խորհրդարանական լսումների ժամանակ կքննարկվեն ապագա պահանջները հարևան Թուրքիայից և կմշակվի քաղաքականություն` այն կյանքի կոչելու համար։ Սակայն մի հարցում Փոստանջյանն անդրդվելի է. լսումները պետք է լինեն դռնբաց։ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ նկատեց, որ Զարուհի Փոստանջյանի նախագիծը նպաստեց, որ ԱԺ-ում լինեն խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված։ Սակայն նա դեռևս վաղ է համարում լսումների բաց կամ փակ լինելու մասին խոսելը։: