տուն Լուրեր Հայ ծանրորդները նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին

Հայ ծանրորդները նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին

90
0

845

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ սկսել է նախապատրաստվել Օլիմպիական խաղերին: Այս օրերին թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս անգամ հավաքին չեն մասնակցում Սմբատ Մարգարյանը, ով վնասվածք ունի և Ռոստամ Կարապետյանը:

Ուսումնամարզական հավաքը կեզրափակվի մայիսի 15-ին, իսկ արդեն մայիսի 18-ից թիմը մեկ այլ հավաք կանցկացնի Աբովյան քաղաքում: