տուն Լուրեր Հայ տանկիստների մրցանակը մտավ Հայաստան

Հայ տանկիստների մրցանակը մտավ Հայաստան

115
0

10378

Ապրիլի 27-ին Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցած հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ և նվաճել երկրորդ տեղը: Որպես լավագույն արտասահմանյան հավաքական, մրցույթի կազմակերպիչ` ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։ Ի տարբերություն մրցույթին մասնակցած 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։