տուն Լուրեր Հայ-ռուս արտահանման պայմանագրերը կկնքվեն դոլարո՞վ

Հայ-ռուս արտահանման պայմանագրերը կկնքվեն դոլարո՞վ

134
0

Rouble-dollar

Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ համագործակցել դոլարով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը: «Հայ գործարարները կարող են ռուս գործարարների հետ պայամանագրեր կնքեն դոլարով: Դրան չեն կարող խանգարել ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Վլադիմիր Պուտինը: Բիզնեսով զբաղվող մարդկանց համար կարևոր չէ քաղաքականությունը»:

Այն հարցին, թե արդյոք Հայաստանի և Ռուսաստանի նախագահները իրավունք չունեն խառնվելու երկու երկրների միջև կնքած տնտեսական պայմանագրերին, Րաֆֆի Մխչյանը պատասխանեց. «Բիզնեսն ինքն է թելադրում իր օրենքները, ոչ թե ենթարկվում է քաղաքականության օրենքներին: Եթե բիզեսմենները կարողանում են ընդհանուր լեզու գտնել, այդտեղ քաղաքականությունը ոչ մի դեր չի գրավում: Եվ այստեղ զուտ գործնական հարաբերություններ են, որոնք առաջանում են հայ և ռուս բիզնեսմենների միջև: Իսկ եթե նրանք կարողանան համատեղ գործարք կնքել, ապա ոչ պարոն Սարգսյանը, ոչ պարոն Պուտինը խառնվելու իրավունք չունեն»: