տուն Լուրեր Հայ պատանիներն այսօր կպայքարեն չորս մարզաձևում

Հայ պատանիներն այսօր կպայքարեն չորս մարզաձևում

20
0

2061

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի չորրորդ մրցումային օրն է։

Այսօր թենիսիստ Արթուր Սողոյանը քառորդ եզրափակչում մրցելու է Լեհաստանի ներկայացուցչի հետ։

Պայքարի մեջ կմտնի ձյուդոյիստ Սամվել Գևորգյանը, որի մրցակիցը մեկնարկային գոտեմարտում լիտվացի Էդվարդաս Սագալեսն է։

Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես և Հենրիկ Երանոսյանները հանդես կգան 71 կմ խմբակային մրցավազքում։

Այսօր մրցելույթներ կունենան նաև լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը։