ՀՀ Քննչական կոմիտեի քննչական խումբը այս պահին գտնվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում: Նրանք հարցաքննում են Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: Տեղեկությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Քննչական կոմիտեն մանրամասներ կհաղորդի ավելի ուշ: