տուն Լուրեր Հայ կարատեիստը ֆուդոկան կարատեի միջազգային առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

Հայ կարատեիստը ֆուդոկան կարատեի միջազգային առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

116
0

12178290_1004152729652008_269871859_n

Հայաստանը ներկայացնող կարատեիստները հաղթանակներով են վերադարձել ֆուդոկան կարատեի միջազգային առաջնությունից, որը հոկտեմբերի 17-18-ը կայացել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Ինչպես տեղեկացնում են Երևանի կարատեի ֆեդերացիայից, ՀՀ ազգային դեն տո ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի հանրապետական կարգի մրցավար, սև գոտի 4-րդ դան Արծրուն Օհանյանը 21-36 տարեկանների տարիքային խմբում նվաճել է ոսկե մեդալ՝ զբաղեցնելով 1-ին տեղը: Բարձր արդյունքներ են ցույց տվել նաև նրա սաները. 10-11 տարեկանների տարիքային խմբում Ջոն Երեմյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Կումիտե» մրցաձևում, իսկ 15-16 տարեկանների տարիքային խմբում 2 արծաթե մեդալով է վերադարձել Հասմիկ Ղազարյանը՝ պայքարելով «Կումիտե և կատա» մրցաձևում:

ըը

12179061_1004247186309229_705595740_n

10565929_1004247092975905_1409041932_n