Ցեղասպանություն» բառը ոչ մի առանձնահատուկ իմաստ չունի. 1.5 մլն մարդ է սպանվել է, ինչպես էլ որ դա անվանեք։ Այս մասին հոկտեմբերի 4-ին Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանում ասել է հայտնի ամերիկահայ իրավաբան Վարդգես Եղիայանը, որը հաղթել է «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դեմ Հայոց ցեղասպանության ժառանգների անունից հարուցված դատական գործը։
Նրա խոսքով՝ դատական գործը հարուցվել է Մարուքյաններ ընտանիքի անունով։ «Նրանք հիմա չկան, ինձ համար նրանք հերոսներ են։ Դատարանում 4-5 ընտանիք ներկայացնելը լուրջ գործ է։ Թուրքիայի դեմ գործ հարուցելը շատ բարդ գործ է, բայց մենք հաղթել ենք։ Դա շատ կարեւոր է ինձ համար, քանի որ Թուրքիայի դեմ էր»,– ասել է Եղիայանը՝ հավելելով, որ դատավորներից մեկը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը խելագար է։
«Նվիրվածություն» գիրքը, որը պատմում է ամերիկյան ապահովագրական ընկերության դեմ դատական գործընթացի մասին, գրել է ինքը Վարդգես Եղիայանը (հեղինակ՝ Սեյրանուհի Գեղամյան)։ «Դատարանում ես փաստաթղթեր եմ ստորագրել այն մասին, որ ամեն բան պետք է գաղտնի մնա, եւ ես չպետք է պրոցեսի մասին բացասական կարծիք հայտնեմ»,– ասել է Եղիայանը։
Ցեղասպանության ինստիտուտ–թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Վարդգես Եղիայանին ոսկե մեդալ է հանձնել։