տուն Լուրեր Հայ հրաձիգները մեկնում են Եվրոպայի առաջնության

Հայ հրաձիգները մեկնում են Եվրոպայի առաջնության

156
0

12742723_1585806368345834_3025998828370631020_n

Հունգարիայի Գիոր քաղաքում փետրվարի 22-28-ը տեղի կունենա հրաձգության Եվրոպայի առաջնությունը:  Ստուգատեսում ներառված են հրացան, ատրճանակ, վազող թիրախ (10 մ.) մրցաձևերը: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը:

Մասնակցում է 47 երկրների 588 մարզիկներ: Եվրոպայի առաջնությանը խաղարկվելու է Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնացեն 14 մարզիկներ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ,- հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից: Օդամղիչ ատրճանակ ձևում (խառը թիմային) զույգ են կազմել Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը, հրացան ձևում զույգ են կազմել Քրիստիան և Իրինա Լաուերները, հնարավոր է նաև թիմային հանդես գան Հրաչիկ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը: