Դեկտեմբերի 23-27-ը Հոնկոնգում անցկացվել է «Jolimark» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 16 երկրի 97 շախմատիստ:
Նրանց թվում է եղել նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով իր վարկանիշով գլխավորել է մրցաշարային աղյուսակը, հայտնում է «Chess.am»-ը:
Նա չի ունեցել ոչ մի պարտություն։ 7-րդ և 9-րդ տուրում կիսել է միավորը։ Արդյունքում՝ 8 միավորով դարձել է մրցաշարի միանձնյա հաղթողը։
Կարենը նաև 5 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը։
«Jolimark» միջազգային մրցաշարի 2-3-րդ տեղերը 7 միավորով զբաղեցրել են Ֆիլիպինների և Չինաստանի ներկայացուցիչները։