Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը փետրվարի 16-ին ներկայացել է ազատ ծրագրով:
Հայ գեղասահորդուհին այս ծրագրով հավաքել է 77, 32 միավոր: Կարճ եւ ազատ ծրագրերի արդյունքում Գալուստյանն ընդհանուր առմամբ հավաքել է 133, 21 միավոր եւ զբաղեցրել 10-րդ հորիզոնականը:
Գեղասահքի մրցաձեւում մրցում էին 14 երկրից ժամանած 16 գեղասահորդուհի: Առաջին հորիզոնականը 186,04 միավորով զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Տրուսովսկայան: