տուն Լուրեր Հայ երիտասարդների 48%-ը աշխատանք չունի և չի փնտրում, 28%-ը զբաղված է՝ արտագաղթի...

Հայ երիտասարդների 48%-ը աշխատանք չունի և չի փնտրում, 28%-ը զբաղված է՝ արտագաղթի բարձր պոտենցիալով. հետազոտություն

160
0

ashxatanq

Ամփոփվեց «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունը, ըստ որի՝ ՀՀ երիտասարդների միայն 28%-ն է զբաղված: Դրամական կամ ոչ դրամական եկամուտ բերող գործունեություն չունի հարցվածների 72%-ը: Այս խմբից 24%-ը գտնվում է ուսումնական գործընթացում, 48%-ը չունի աշխատանք և չի գտնվում ուսումնական գործընթացում, նրանք փաստացի գործազուրկ են, բայց չեն դասվում գործազուրկների թվին, քանի որ աշխատանք չեն փնտրել հարցման պահին, իսկ  ՀՀ պետական սահմանման համաձայն՝ գործազուրկ են  այն երիտասարդները, ովքեր չունեն աշխատանք, չեն գտնվում ուսումնական գործընթացում և փնտրում են աշխատանք, այդպիսիք են հարցվածների 20%-ը:

«ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈւԻ)՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում:

Հետազոտության նպատակներն են վերլուծել ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների ներգրավվածության հիմնախնդիրները, վերհանել աշխատաշուկայի պահանջարկին երիտասարդների կարողությունների համապատասխանության հիմնախնդիրները, մշակել առաջարկությունների համապարփակ շրջանակ՝ բացահայտված խնդիրների լուծումներով:

 Հետազոտությանը մասնակցել են 16-30 տարեկան 1578 երիտասարդ՝ 41% արական, 59% իգական սեռի ներկայացուցիչ, այդ թվում հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդ: Հարցվածներից 481-ը երևանաբնակ են, 1097-ը՝ մարզերից: Երիտասարդների շրջանում հարցումներից զատ՝ իրականացվել է 20 փորձագիտական հարցազրույց գիտական, վարչական, սոցիալական, քաղաքացիական և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտների փորձագետների հետ, 57 հարցազրույց առանցքային տեղեկատուների հետ՝ զբաղվածության պետական ծառայության կենտրոններ, բուհեր, երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, ասոցիացիաներ և այլն, ինչպես նաև 101 խորքային հարցազրույց գործատուների հետ:

Ըստ ՀՀ Պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգի՝ երիտասարդ են համարվում բնակչության 16-30 տարեկան ներկայացուցիչները, Հայաստանում երիտասարդների թիվը 804 205 է կամ բնակչության մոտ 27.9%-ը:

Հայաստանում երիտասարների 48%-ը աշխատանք չունեցող և չփնտրող, 20%-ը` գործազուրկ և աշխատանք փնտրող, 28%-ը զբաղված է՝ արտագաղթի բարձր հավանականությամբ:

Հետազոտության արդյունքներով՝ 16­-20 տարիքային խմբում զբաղված են հարցվածների 16%­ը, 21-­25 խմբում՝ 33% ­ը, իսկ 26-­30 տարեկանների խմբում՝  34%­ը: Սա նշանակում է  զբաղված երիտասարդների թվի ավելացում տարիքային աճին զուգահեռ: Զբաղված  է երևանաբնակ երիտասարդների 32%­ը, իսկ մարզաբնակների` 26%­ը: Հաշվի է առնվել, որ մարզաբնակ զբաղված երիտասարդների մոտ 19% ­ը զբաղված է սեփական հողատարածքի մշակմամբ և որպես վարձատրություն կարող է ստանալ բնամթերք:

Գյուղատնտեսությանը հաջորդում է առևտրի ոլորտը, որում ներգրաված են հարցվածների 14%-ը, 11%-ը՝ պետական մարմիններում, 9%-ը՝ կրթության, գիտության, 7%-ը՝ առողջապահության, 7%-ը՝ արվեստի, մշակույթի, սպորտի, 6%-ը՝ ուժային կառույցներում, հինգական տոկոս ծառայությունների, շինարարության, սպասարկման, ֆինանսական ոլորտներում, հարցվածների միայն 3%-ն է զբաղված ՏՏ ոլորտում:

Տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների 46%-ը գյուղաբնակ է, 18%-ը երևանաբնակ, 36%-ը՝ ՀՀ այլ քաղաքներից:

Երիտասրդների 36.8%-ը ծառայողական աշխատանքներում են ներգրավված, 16.7%-ը` ինքնազբաղ են, 8.7%-ը գրասենյակային աշխատողներ են, 6.5%-ը հողագործներ և անասնապահներ են, 5.3%-ը՝ որակավորված բանվորներ, նույնքան էլ միջին օղակի մենեջերներ և բաժնի պետեր, 4.3%-ը չորակավորված բանվորներ են, 3.1%-ը՝ անհատ ջեռներեցներ և 2.8%-ը՝ բարձր օղակի մենեջերներ և տնօրեններ:

Դրամական և ոչ դրամական եկամուտ ունեցող երիտասարդների 66%-ը վարձու աշխատող է, 29%-ը ինքնազբաղված է և 4%-ը ձեռներեց:

Աշխաանք ունեցող հարցված երիտասարդների աշխատանքի և մասնագիտության համապատասխանությունը հետևյալն է. 34%-ինը լիովին չի համապատասխանում, 33%-ինը լիովին համապատասխանում է, 14%-ինը հիմնականում համապատասխանում է, 6%-ինը չի համապատասխանում, և 13%-ը չունի մասնագիտություն:

Աշխատանք ունեցող երիտասարդների աշխատանք գտնելու հարցում որոշիչ գործոններ են եղել ծանությունները՝ 13.2%-ի մոտ, ունակություններ, կարողությունները՝ 13.2%-ի մոտ, կրթությունը՝ 11.3%-ի մոտ, աշխատանքային փորձը որոշիչ դեր է խաղացել 7.5%-ի մոտ:

Աշխատանք ունեցող երիտասարդների 20%-ը չգրանցված, 80%-ը գրանցված աշխատողներ են: Գործազուրկ երիտասարդների 28%-ը արական, 72%-ը իգական սեռի են:

Երևանում գործազուրկ է երիտասարդների 19%-ը, Շիրակում՝ 30%-ը, Սյունիքում և Արագածոտնում՝ 27-ական տոկոս, Լոռիում՝ 21%-ը, Արարատում՝ 20%-ը, Գեղարքունիքում՝ 19%-ը, Վայոց Ձորում՝ 18%-ը, Տավուշում՝ 17%-ը, Արմավիրում՝ 15%-ը, Կոտայքում՝ 12%-ը:

Հարցվածների 31%-ը մոտակա ժամանակներում պատրաստվում է մեկնել Հայաստանից՝ աշխատելու նպատակով, 45%-ը վաղ, թե ուշ մեկնելու է, 16%-ը հավանաբար մի օր կմեկնի, 8%-ը ոչ մի դեպքում չի մեկնի Հայաստանից աշխատանքի նպատակով: Արտերկիր մեկնել ցանկացողների 39%-ը իգական, 61%-ը՝ արական սեռի են:

Երիտասարդների 48.7%-ը չունի ամսական եկամուտ, 21.7%-ի ամսական եկամուտը չի գերազանցում 50 հազար դրամը, 12.1%-ինը՝ 50-100 հազար դրամ է, 4.5%-ինը՝ 100-150, 3.4%-ինը՝ 150-200, 2.4%-ինը՝ 200-300 հազար դրամ է, երիտասարդների 20.2%-ը նորմալ կյանքի համար ակնկալում է 200-300 հազար դրամ եկամուտ:

Հարցված հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդների 20.5%-ը ունի դրամական եկամուտ, 79.5%-ը չունի, զբաղված է 21%-ը, 20.4%-ի համար աշխատանքի ընդունման հարցում հիմնական դժվարությունն է աշխատանքային փորձի բացակայությունը, 17.9%-ի համար խտրականությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ, 11.1%-ի դեպքում աշատելու ընդունակության նկատմամբ թերահավատություն է դրսևորվել, 8.6%-ի հանդեպ՝ կանխակալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող երիտասարդների նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աշխատաշուկայում ներգրավելու համար բացակայում են՝ համապատասխան աշխատատեղերը (28%),  տրանսպորտային համակարգի հարմարեցումը (17%), պատրաստակամությունը գործատուների կողմից (15%):

 

Ամփոփվեց «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունը, ըստ որի՝ ՀՀ երիտասարդների միայն 28%-ն է զբաղված: Դրամական կամ ոչ դրամական եկամուտ բերող գործունեություն չունի հարցվածների 72%-ը: Այս խմբից 24%-ը գտնվում է ուսումնական գործընթացում, 48%-ը չունի աշխատանք և չի գտնվում ուսումնական գործընթացում, նրանք փաստացի գործազուրկ են, բայց չեն դասվում գործազուրկների թվին,քանի որ աշխատանք չեն փնտրել հարցման պահին, իսկ  ՀՀ պետական սահմանմանհամաձայն՝ գործազուրկ են  այն երիտասարդները, ովքեր չունեն աշխատանք, չեն գտնվում ուսումնական գործընթացում և փնտրում են աշխատանք, այդպիսիք են հարցվածների 20%-ը:

«ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈւԻ)՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում: