Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի անդամ Վահե Թամրազյանը հաղթանակով սկսեց ելույթը Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Մեր 86 կգ քաշային մարզիկը 1/8 եզրափակիչ փուլի մենամարտում 10:2 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Ռադչենկո-Միխալչենկոյին: Ավաղ, Վահե Թամրազյանը հաջորդ փուլում 3:5 հաշվով զիջեց ադրբեջանցի Ալեքսանդր Գոստիեւին:
Այսօր գորգ մտան նաեւ 57 կգ քաշայինները: Մեր ըմբիշ Գարիկ Բարսեղյանը 1/8 եզրափակիչ փուլի գոտեմարտում 1:8 հաշվով պարտվեց թուրք Սուլեյման Աթլիին:
Եթե մեր ըմբիշների մրցակիցները մտնեն եզրափակիչ, ապա մերոնք իրավունք կստանան մասնակցելու 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարին: