տուն Լուրեր Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17000 կրակոց

68
0

3f125a7c1c6c5f9a7a83ff5d185209d3 (1)

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  ավելի քան 17000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել  վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են նաև պատժիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը կրել է մարդկային և նյութական կորուստներ:

 

 

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն