տուն Լուրեր Հայ-չինական դպրոցում քննարկվել է աշակերտների ընդունելության ձևաչափը

Հայ-չինական դպրոցում քննարկվել է աշակերտների ընդունելության ձևաչափը

102
0

Oգոստոսի 22-ին կայացել է «Հայ-չինական    բարեկամության     դպրոց»  հիմնադրամի     հոգաբարձուների  խորհրդի   առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից է եղել 5-9- րդ  դասարաններում  սովորելու   համար   դիմումներ   ներկայացրած    աշակերտների   ընդունելության   ձևաչափի  հաստատումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

Խորհուրդը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը և ծնողների հետ ունեցած հանդիպումների ընթացքում  արտահայտված կարծիքները, որոշել է  ստեղծել հանձնախումբ, որը կհաշվարկի յուրաքանչյուր աշակերտի վերջին  մեկ ուսումնական տարվա առաջադիմության միջին թվաբանականը, և դրա հիման վրա կկատարի ընդունելությունը: Հոգաբարձուների խորհուրդ ըորոշել է նաև մինչև օգոստոսի 24-ը դպրոցում   հրապարակել   ընդունված  աշակերտների ցուցակը։