Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում հաղթանակով են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչներ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Պապիկյանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին, իսկ Հարությունյանին հաղթանակը շնորհվել է մրցավարների միաձայն որոշմամբ:
Մեր 2 բռնցքամարտիկներն էլ դուրս են եկել 1/8 եզրափակիչ:
Վաղը ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ: