տուն Լուրեր Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին

104
0

Armsport.am-ը գրում է․

Բռնցքամարտի Հայաստանի տարբեր տարիքային հավաքակաները շարունակում են ակտիվորեն նախապատրաստվել առաջիկա մրցաշարերին։

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Կրտսեր տարիքի պատանիների հավաքականը ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ Երևանի Օլիմպավանում անցկացնում է վերջին ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով օգոստոսի 2-ին Թբիլիսիում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։

Երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ օգոստոսի 2-ից կսկսի ծաղկաձորյան հավաքը՝ նախապատրաստվելով սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։

Մեծահասակների հավաքականը ծաղկաձորյան հավաքը կսկսի օգոստոսի 8-ից՝ նախապատրաստվելով հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։

Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ հավաքական թիմը Ծաղկաձորում 12-օրյա հավաքից հետո աշխարհի առաջնության համար նախապատրաստությունը կշարունակի Օլիմպավանում։