Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը կղեկավարի խաղաղության համար ամենամսյա աղոթքը, որը կազմակերպվել է Սուրբ Էգիդիի համայնքի կողմից. AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է հայր Կարապետ Ղարիբյանը:
«Մարտի 15-ին Սուրբ Ալեքսանդր տաճարում կանցկացվի խաղաղության ավանդական ամենամսյա աղոթքը: Հայաստանում, Ուկրաինայում և ամբողջ աշխարհում խաղաղության համար աղոթելու նպատակով հրավիրվել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուկրաինայում հայկական սփյուռքը ամենամեծն ու կազմակերպվածն է: