Այսօր հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտում տեղի է ունեցել ԵԱՀԿ մոնիտորինգային խմբի դիտարկում: Դիտարկումն իրականացվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուսի մերձակայքում` Հայաստանի Տավուշի մարզի սահմանային գոտում:
Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականներ Խրիստո Խրիստովն ու Պետեր Սվեդբերգը:
Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ նախագահի մշտական ներկայացուցչի օգնականներ Իրժի Արբելեն, Եվգենի Շարովն ու Սայմոն Թիլլերը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: