տուն Լուրեր Հայ-ադրբեջանական սահմանի հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ

Հայ-ադրբեջանական սահմանի հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ

133
0

zinvor-sahman-562x3753

Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: