տուն Լուրեր Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդը կիրառել է ականանետեր և նռնականետ

Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդը կիրառել է ականանետեր և նռնականետ

135
0

zinvor-sahman-562x3751

Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 27 միջադեպ:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Բացի հրաձգային զինատեսակներից` կիրառվել են նաև 60 մմ-ոց (6 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: