Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին գումարված արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Հայկ Մարությանը, օրակարգի առաջին հարցով 51 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ հավանություն էտվել Երևանիքաղաքապետարանի և վարչականշրջանի ղեկավարիաշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմիաշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնայինդրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N 16-Աորոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին:
Օրակարգում ընդգրկված 2-րդ հարցով Երևանի ավագանին, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 52 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում է հաստատել Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն` Երևանի ավագանին 51 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում է հաստատել Հայկ Սարգսյանի թեկնածությունը:
Օրակարգի 4-րդ հարցով Երևանի ավագանին 49 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ ձայներով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում է հաստատել Սերգեյ Հարությունյանի թեկնածությունը:
Արտահերթ նիստի հաջորդ հարցի քվեարկության արդյունքում Երևանի ավագանին 48 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ ձայներով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում է հաստատել Տիգրան Վիրաբյանի թեկնածությունը:
Օրակարգում ընդգրկված 6-րդ հարցը հանվել է՝ քննարկման և լրացուցիչ ուսումնասիրման համար համապատասխան տեղեկատվության բացակայության և ժամկետների պատճառով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն