Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին, ասաց, որ շատերը շփոթված են, որովհետև չգիտեն անգամ, թե խոսքն ինչի մասին է:
«Մեր գործող նախագահը շախմատի տախտակի մոտ գտնվող մարդ է: Էս սահմանադրական փոփոխությունները մարդիկ քննարկում են շփոթված, շատերը չգիտեն էլ` ինչ են քննարկում: Մոտավորապես, հեռահար ձևով ուզում են հասկանալ, որ նախագահը ուզում է, բայց միգուցե նախագահը չի՞ ուզում: Ախր նաև հավանականություն կա, որ սա դնեն հանրաքվեի կարող ա է նաև չընդունվել»,- տնտեսագետը և հավելեց, թե Սահմանադրությունը, լինելով կարևոր փաստաթուղթ, չի որոշում մենք լավն ենք, թե վատը:
«Մեր սխալը կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք ողջ մեղքը գցել մեկի վրա: Մենք չենք ուզում մտածել մեր սխալների մասին: Այդուհանդերձ, ինկուբացիոն ժամանակահատվածի կտրվածքով, բոլոր խոցելի պահերն աստիճանաբար օտարվում են»,- եզրափակեց նա: